Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են աշխարհի առաջնությանը մեկնող հայ բռնցքամարտիկների անունները

301
Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 17:30
Հայտնի են աշխարհի առաջնությանը մեկնող հայ բռնցքամարտիկների անունները

Սեպտեմբերի 6-ից 22-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կկայանա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 8 մարզիկով: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդես կգան 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի այս գիշեր: