Արթուր Աբրահամը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր շնորհավորանքի արձագանքներին
![]() Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր շնորհավորանքի արձագանքներին: «Սիրելի՛ հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում և սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, և իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան: Դուք ինձ լավ գիտեք՝ քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա: Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որևէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում: Այսքանը: Թո՛ղ մեր երկրում հաղթեն արդարությունն ու արդար դատավարությունը, իսկ մեր սրտերում՝ անկեղծությունն ու ազնվությունը: Լինենք բարի ու հանդուրժող միմյանց հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ: Ձեր՝ Արթուր Աբրահամ» |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
