«Տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ»․ Զոհրապ Եգանյան
![]() ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տարի մեր ակումբները շատ լավ խաղացին եվրոլիգաներում ու, ըստ էության, տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ, որոնք ընկալելու համար պետք է հուզականությունը մի կողմ դնել: Նախ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի խաղարկության փյել-օֆֆ փուլ ու ընդամենը 11 մետրանոց հարվածաշարով դուրս մնաց խմբային փուլ մտնելուց: «Արարատ Արմենիա»-ն ստիպեց հարյուր հազարավոր հայերի գամվել հեռուստաէկրաններին, շուրջ 1000 հայերի Եվրոպայի տարբեր հատվածներից գալ Լյուքսեմբուրգ, իսկ Երևանում և մարզերում ուղղակի անշլագներ էին բացօթյա սրճարաններում ու ֆանզոնաներում: Դա ուղղակի վայելել էր պետք: Այս թիմը իսկապես մեծ բան արեց ոչ միայն իրենց համար, այլ ավելի շատ երեխաների մղեց դեպի ֆուտբոլային երազանք՝ միաժամանակ բարձրացնելով հայկական ֆուտբոլի միջազգային վարկանիշը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
