Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Սոֆիա

352
Կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ., 23:05
Հայ բռնցքամարտիկները մեկնում են Սոֆիա

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր կմեկնի Բուլղարիա՝ Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու:

Հիշեցնենք՝ հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ և 8 տղա՝ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը։