«Լոռի»-ն 60 հազար դոլար է վճարել՝ տրանսֆերի համար
![]() «Լոռի» ֆուտբոլային ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին ձեռք է բերել հարձակվող Ջոնել Դեսիրեի տրանսֆերային իրավունքները։ Դեսիրեն նախորդ մրցաշրջանում «Լոռի»-ում հանդես է եկել վարձավճարով, և ամռանը «Լոռի»-ն, չնայած տարած մեծ աշխատանքներին, չի կարողացել պահել նրան Վանաձորում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկրպագուների ձայնը և այն հանգամանքը, որ Դեսիրեն անձամբ էր ցանկանում վերադառնալ Վանաձոր, «Լոռի»-ն վերջին օրերին վերսկսել է բանակցությունները Հայիթիի Պրեմիեր լիգայի «Միրեբալաիս» ակումբի հետ և համաձայնության հասել։ Ջոնել Դեսիրեի տրանսֆերային իրավունքների համար «Լոռի» ՖԱ-ն վճարել է 60,000 ԱՄՆ դոլար։ Ջոնել Դեսիրեն «Լոռի»-ի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ 22-ամյա Դեսիրեն «Լոռի»-ի կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում մասնակցել է Բարձրագույն խմբի առաջնության 25 խաղի, դարձել 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հաիթիի ազգային հավաքականի կազմում Դեսիրեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։ ![]() |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18

