Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

313
Կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ., 16:50
Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման սեպտեմբեր ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը՝ նախորդ ամսվա 8-րդի փոխարեն։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսեսյանը։ Սարգսյանը 45-րդն է, Մովսեսյանը՝ 98-րդը, Մելքումյանը՝ 100-րդը։

Կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը։ Մկրտչյանը 56-րդն է, իսկ Դանիելյանը՝ 77-րդը։