Հայտնի են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնող բռնցքամարտիկների անունները
337
Շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ., 16:25
![]() Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաղը կմեկնի Բուլղարիա՝ Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա: Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում են նաեւ հավաքականի 2-րդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանն ու մարզիչ Պավլիկ Կարսլյանը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
