Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«11-մետրանոցն ի՞նչ կապ ունի վիճակախաղի հետ». Հակոբ Բադալյան

331
Շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ., 15:35
«11-մետրանոցն ի՞նչ կապ ունի վիճակախաղի հետ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ-որ մեկը մոգոնել ա, որ 11-մետրանոցները վիճակախաղ ա, ու Վարդան Մինասյանը նույնը կրկնում ա: Ախր ոնց կարող ա ֆուտբոլիստը, մարզիչը տենց բան ասի՝ վիճակախաղ: Ինչքան կարելի ա էդ անհեթեթ արտահայտությունը կրկնել, մեկնաբաններից սկսած: 11-մետրանոցը հոգեբանություն ա, վարպետություն ա։ Իհարկե, առանձնահատուկ իրավիճակ ա․ պայքարը խտանում ա մեկ հարվածի մեջ, բայց դա ի՞նչ կապ ունի վիճակախաղի հետ: Կան հարվածող ֆուտբոլիստներ և կան դարպասապահներ։ Ով ավելի լավ ա պատրաստված տեխնիկապես և հոգեբանորեն, նա էլ հաղթում ա: Վիճակախաղի մասին հնարավոր կլիներ մտածել, եթե հարվածաշարն իրացվեր ֆուտբոլիստի և դարպասապահի աչքերը փակ»։