Հայ լողորդները ռեկորդներ են սահմանել աշխարհի պատանեկան առաջնությունում
![]() Օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած լողի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 6 մարզիկ՝ Նինա Կիրակոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, Էդուարդ Ճաղարյանը, Միխայիլ Շահնազարյանը և Լևոն Խաչատրյանը։ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում գրանցել է 0.49.96 արդյունք՝ սահմանել է Հայաստանի ռեկորդ: Նա 6-րդ տեղով մտել է եզրափակիչ, որտեղ 0.50.03 արդյունքով, զբաղեցրել է 7-րդ տեղը։ Բացի այդ, Արթուրի կիսաեզրափակչի արդյունքը Տոկիո 2020-ի համար Բ կարգի վարկանիշ է ապահովել: Հայաստանի ռեկորդ է սահմանել նաև Նինա Կիրակոսյանը՝ 100 մետր թիկալողում ցույց տալով 1.07.00 արդյունք։ Հայաստանի ռեկորդներ են սահմանել նաև 4X100 համալիր փոխանցումալողի միքսում (Նինա Կիրակոսյան, Վարսենիկ Մանուչարյան, Արթուր Բարսեղյան, Էդուարդ Ճաղարյան)՝ ցույց տալով 4.18.59 արդյունքը և 4X100 մետր ազատ ոճի միքսում՝ 3.46.96 արդյունքով: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
