Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Չենք կարող մեր ֆուտբոլիստներին բացասական բան ասել». Վարդան Մինասյան

329
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 12:25
«Չենք կարող մեր ֆուտբոլիստներին բացասական բան ասել». Վարդան Մինասյան

Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում երեկ կայացավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։ «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց 11-մետրանոցների հարվածաշարում և չկարողացավ դուրս գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլ։ «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո նշել է, որ, անկախ արդյունքից, գոհ է իր ֆուտբոլիստների խաղից․ «Նախ ուզում եմ շնորհավորել «Դյուդելանժ»-ին՝ հաղթանակի կապակցությամբ։ Եթե նայենք մեր հետագիծը՝ որտեղ էինք, և ուր ենք հասել, ինձ թվում է՝ մենք լավ գործ ենք արել: Հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ու իմ աջակցությունն եմ ցույց տվել նրանց: Խաղի ընթացքը հաշվի առնելով՝ ոչ մի կերպ չենք կարող մեր ֆուտբոլիստներին բացասական բան ասել, որովհետև լավ խաղացին: Իսկ 11-մետրանոցները վիճակախաղի պես բան են. ավելի շատ «Դյուդելանժ»-ի բախտը բերեց: Մի քիչ լավ չէ, որ պարտվում ենք 11-մետրանոցներով, բայց առաջին տարվա համար դրական եմ գնահատում մեր մասնակցությունը: Մենք այստեղ տեսնում ենք, թե մեր թիմն ինչի է ընդունակ, ինչպես պետք է ուժեղանանք, որ ֆուտբոլիստներն են մեզ մոտ ավելի շատ Հայաստանի առաջնության համար, որոնք են ավելի շատ եվրոպական մակարդակի համար: Ըստ դրա մենք կվերլուծենք ու առաջ կշարժվենք»,- նշել է Մինասյանը: