Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

««Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտեց»․ Պողոս Գալստյան

462
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 02:10
««Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտեց»․ Պողոս Գալստյան

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանն իր կարծիքն է հայտնել «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից հետո՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին։
«Հարգելի հայրենակիցներ, ցավոք սրտի, այս տարի մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե «Արարատ-Արմենիա»-ի երկրպագուներին՝ այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար:

Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և մյուս տարի արդեն իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»։