Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց «Դյուդելանժ»-ին

302
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 00:45
Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց «Դյուդելանժ»-ին

Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։ «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց 11-մետրանոցների հարվածաշարում և չկարողացավ դուրս գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլ։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց «Դյուդելանժ»-ի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Հանդիպման 24-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն բացեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Մայսոն Լիման: Հանդիպման 48-րդ րոպեին «Դյուդելանժ»-ը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 11-մետրանոց հարվածով։ Հանդիպման 71-րդ րոպեին մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ։

Թիմերի՝ Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր միևնույն՝ 2։1 հաշվով, այդ պատճառով խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ հաշիվը մնաց նույնը և հաղթողին որոշեց 11-մետրանոցների հարվածաշարը։

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց «Դյուդելանժ»-ին