Կառավարությունը 523 մլն է հատկացրել՝ մարզագույքի ձեռքբերման համար
![]() ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է հավելյալ ֆինանսավորում՝ հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզական գույքով ապահովելու նպատակով: Գործադիրի օգոստոսի 29-ի որոշմամբ, այս տարվա պետբյուջեի ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով հատկացվել է 523 մլն 400 հազար դրամ՝ բյուջեի հարկային եկամուտների հաշվին: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ հանրապետությունում գործող 172 մանկապատանեկան մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների համար 2003 թվականից սկսած պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր: 2008, 2014, 2017-2019 թվականներին, սակայն, գույքային ծրագիր չի իրականացվել: Նույնը վերաբերվում է նաև ուսումնական հաստատություններին. ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական, 43 նախնական մասնագիտական, 78 միջին մասնագիտական և 40 բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզադահլիճները ևս ժամանակակից մարզական գույքով ապահովելու համալիր ծրագրի կարիք կա, հատկապես որ նախկինում տրված գույքը մաշվել և հնացել է, իսկ նոր գույքի պահանջարկը օրեցօր աճում է: Ա.Հարությունյանի խոսքով, 2012 թվականից ի վեր մարզագույքի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ: Ըստ տարիների՝ 2012թ-ին տրամադրվել է 50 միլիոն դրամ արժեքով 42 անուն մարզագույք՝ 28 մարզական կազմակերպությունների համար: 2013 թվականին 29 մարզական կազմակերպությունների հատկացվել է 100 միլիոն դրամ արժողությամբ 45 անուն մարզագույք: 2014 թվականին գույքային ծրագիր չի իրականացվել: 2015 թվականին 41 մարզական կազմակերպությունների հատկացվել է 170 միլիոն դրամ արժողությամբ 37 անուն մարզագույք: 2016 թվականին 36 մարզական կազմակերպությունների հատկացվել է 55 անուն մարզագույք: 2017-2019 թվականներին գույքային ծրագիր չի իրականացվել: 2016 թվականի համար 37 կազմակերպություններից 313 մլն 743 հազար դրամ արժողությամբ մարզագույքի պահանջարկի հայտ է ներկայացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարարությու, բայց հատկացվել է ընդամենը 100 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ մարզագույքի բաշխման խոշոր ծրագրի գնագոյացումը կազմվել է մարզագույք ներմուծող մի քանի կազմակերպությունների ներկայացրած նախնական արժեքների հիման վրա: Վարչապետին զեկուցվել է նաև, որ ի թիվս այլ մարզադպրոցների, նախատեսվում է հիմնանորոգել նաև Գյումրիի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցը: ![]() |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18

