Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«2023թ. վերջին ժամկետն է, որ այս խնդիրը լուծված լինի». Նիկոլ Փաշինյան

499
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ., 13:05
«2023թ. վերջին ժամկետն է, որ այս խնդիրը լուծված լինի». Նիկոլ Փաշինյան

«Արարատյան դաշտավայրում, որտեղ կան 116 ջրօգտագործող ձկնաբուծական տնտեսություններ, նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրը օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը, տվյալ դեպքում՝ ձկան արտադրության քանակը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը

Նախարարը ներկայացրեց լիզինգային ծրագիրը, որը հնարավորություն կտա ջուրն ավելի արդյունավետ օգտագործել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշեց, որ ձկնաբուծությունը տնտեսության կայացած ճյուղերից է և այդ ոլորտում ռիսկեր և խնդիրներ ունեցել են: «Ընտրությունը հետևյալն է՝ ասենք արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ ձկնաբուծության վրա ենք խաչ քաշում, որը էլի չենք կարող անել, քանի որ երկու դեպքում էլ հարվածում ենք տնտեսությանը: Դրա համար պետք է քայլ առ քայլ գնալ և հավասարակշռել: Մեր կուրսը շատ հստակ է: Մենք աջակցելու ենք տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ մեկ պայմանով՝ համոզվելով, որ դրանց մրցունակությունն ենք ավելացնում, ոչ թե նստեցնում ենք աջակցության, կներեք բառի համար, թմրանյութի ասեղի վրա, այլ օգնում ենք, որ լինեն առավել ինովացիոն, մրցունակ, արդյունավետ: Մենք այս ոլորտում շատ լուրջ խնդիր ունենք, բայց եթե փորձեն մի քայլով խնդիրը լուծել, հոնքի տեղը աչքը կհանենք: Իքս պահ պետք է գա, որ եթե ձկնաբուծարանները չհամապատասխանեն չափանիշներին, պիտի փակվեն: 2023 թիվը վերջին ժամկետն է, որ այս խնդիրը պետք է լուծված լինի, սա չի կարող հավերժ տևել»,- ասաց նա: