Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Անի Հովսեփյանը պարտություն է կրել

292
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ., 12:10
Անի Հովսեփյանը պարտություն է կրել

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 64 կգ քաշային կարգում ներկայացնող Անի Հովսեփյանը պարտվել է քառորդ եզրափակչում։ Նրա մրցակիցը լեհ Անետա Ռիգիեսլկայան էր։

Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում Անի Հովսեփյանը հաղթել էր խորվաթ Մայա Սարիչին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Քրիստինե Սարգսյանը (48 կգ), մեկնարկել էին պարտությամբ և լքել պայքարը: