Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

FAF-ը կաջակցի «Արարատ-Արմենիա»-ին

335
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 21:25
FAF-ը կաջակցի «Արարատ-Արմենիա»-ին

Օգոստոսի 29-ին «Արարատ-Արմենիա»-ն վերջին քայլը կանի՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլում հայտնվելու համար՝ անցկացնելով «Դյուդելանժ»-ի դեմ պատասխան հանդիպումը։ Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում մեր ակումբին կաջակցեն Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Եվրոպայից և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած։ Սպասվում է նաև մեծ քանակությամբ հայ երկրպագուների ժամանում մարզադաշտ։