Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Այվազյանը և Թումբարյանը՝ «Երևան»-ի ֆուտբոլիստներ

511
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 19:55
Այվազյանը և Թումբարյանը՝ «Երևան»-ի ֆուտբոլիստներ

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վիուլեն Այվազյանը պայմանագիր է կնքել «Երևան»-ի հետ: 24-ամյա հարձակվողը մեր ակումբի գույները կպաշտպանի մինչև մրցաշրջանի ավարտը:

Այվազյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկ»-ում, «Շիրակ»-ում, լատվիական «Վենդսպիլս»-ում և բելառուսական «Դնեպր»-ում:

23-ամյա հարձակվող Գեղամ Թումբարյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Երևան»-ի հետ:

Հայաստանի Մ18 և Մ19 հավաքականների նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել «Արարատ»-ում, «Լոկոմոտիվ»-ում և «Գանձասար-Կապան»-ում: