Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Սերբ տիտղոսակիր ֆուտբոլիստը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

281
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 17:05
Սերբ տիտղոսակիր ֆուտբոլիստը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

«Ալաշկերտ»-ի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել փորձառու սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: 29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզան»-ի սան է, որի կազմում դարձել է Սերբիայի քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր:

Միլկովիչը հանդես է եկել պորտուգալական «Բրագա»-ում, խորվաթական «Սպլիտ»-ում, երկու մրցաշրջան և ավելի քան 50 հանդիպում է անցկացրել ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկար»-ի կազմում:

Նախորդ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը 17 խաղի է մասնակցել լեհական «Մեձ» թիմում:

Ալեքսանդր Միլկովիչը ներկայացրել է Սերբիայի Մ-19 և Մ-21 հավաքականները։

Սերբ նորեկն արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է թիմի մարզումներին:

Սերբ տիտղոսակիր ֆուտբոլիստը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը
Սերբ տիտղոսակիր ֆուտբոլիստը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը