Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հովհաննես Գաբուզյանը «US Masters»-ում կիսեց 1-ին հորիզոնականը

272
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 11:55
Հովհաննես Գաբուզյանը «US Masters»-ում կիսեց 1-ին հորիզոնականը

ԱՄՆ Գրինսբորո քաղաքում ավարտվեց «US Masters» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 88 շախմատիստ, այդ թվում 23 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և բաժանեց 1-9-րդ հորիզոնականները: Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր կատարվում: Մելքումյանը 6 միավոր բաժանեց 10-16-րդ հորիզոնականները: