«Նպատակս անփոփոխ է»․ Արսեն Ջուլֆալակյան
![]() Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն այսօր հրաժարական տվեց։ Մամուլի ասուլիսին ներկա էր նաև իր որդին՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը․ «Շատ կարճ արտահայտվեմ։ Հայրս նշեց, որ իմ միակ խնդիրն այն է, որ ես իր որդին եմ։ Բայց դա իր համար հպարտություն է։ Իրոք, ինչքան որ իր համար է հպարտություն, այդքան էլ իմ համար է հպարտություն, որ նա ծնողս է։ Շատերը կերազեն իր պես ծնող ունենալ։ Ինչ վերաբերում է ինձ․ կմասնակցե՞մ օլիմպիական խաղերին, թե՞ ոչ, ասեմ՝ նպատակն անփոփոխ է, պայքարելու եմ Տոկիո-2020-ի համար։ Մինչև չտեսնեմ ուղեգիր չունեմ, չեմ հանձնվի։ Նպատակս մեկն է՝ ուղեգիր նվաճելը։ Հավաքականի կազմում, թե առանձին՝ կորոշենք անձնական մարզիչներիս՝ Լևոն Ջուլֆալակյանի և Արամ Ջուլֆալակյանի հետ»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
