Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Բարսելոնայում կանգնեցվել է Յոհան Կրոյֆի արձանը

320
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 12:35
Բարսելոնայում կանգնեցվել է Յոհան Կրոյֆի արձանը

Կատալոնական «Բարսելոնա»-ի տնային մարզադաշտի՝ «ՆոուԿամպ»-ի մուտքի մոտ կանգնեցվել է թիմի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի արձանը։ 3,5 մետր բարձրությամբ արձանի հեղինակը հոլանդացի քանդակագործ Կորի Ամմերլանն է։

«Այս արձանը լինելու է Կրոյֆի՝ ակումբի համար կարևորության մասին մշտական հիշեցում։ Նա մեր պատմության կարևորագույն մասնիկներից է»,- նշել է «Բարսելոնա»-ի նախագահ Խոզեպ Մարիա Բարտոմեուն։

Հիշեցնենք՝ Կրոյֆը «Բարսելոնա»-ի կազմում հանդես է եկել 1973-1978 թվականներին, իսկ 1988-1996 թվականներին հոլանդացին եղել է թիմի գլխավոր մարզիչը: Կրոյֆը մահացել է 2016-ի մարտին:

Բարսելոնայում կանգնեցվել է Յոհան Կրոյֆի արձանը
Բարսելոնայում կանգնեցվել է Յոհան Կրոյֆի արձանը
Բարսելոնայում կանգնեցվել է Յոհան Կրոյֆի արձանը
Բարսելոնայում կանգնեցվել է Յոհան Կրոյֆի արձանը