Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Արմեն Բարսեղյանը 3-րդն է Բեռլինի միջազգային մրցաշարում

258
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 13:50
Արմեն Բարսեղյանը 3-րդն է Բեռլինի միջազգային մրցաշարում

Բեռլինում ավարտվեց «Լիխտենբերգ Սոմմեր» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 189 շախմատիստներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր օրեր առաջ Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն հռչակված պատանի շախմատիստ Արմեն Բարսեղյանը:

Բարսեղյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ տեղը: 8.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Իբրահիմ Ահմադինիան: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Ռենե Ստերնը: