Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

«Այդ աշխատանքի համար արժե՞ր 400 հազար դոլար վճարել «ԷԼԱՐԴ»-ին». լրագրողները՝ Յուրա Իվանյանին

657
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 12:30
«Այդ աշխատանքի համար արժե՞ր 400 հազար դոլար վճարել «ԷԼԱՐԴ»-ին». լրագրողները՝ Յուրա Իվանյանին

Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ կապված հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ օրեր շարունակ հայտարարում են, որ չեն վստահում «ԷԼԱՐԴ» ընկերության իրականացրած փորձաքննությանը: Այսօր անդրադառնալով այդ հարցին՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասաց. «Հաշվի առնելով հարցի աննախադեպ կարևորությունը՝ մրցութային հանձնաժողովը որոշեց նախապատվությունը տալ այնպիսի ընկերության, որը որևէ կերպ չէր ունենա շահերի բախում և Հայաստանում մինչև այդ որևէ գործունեություն իրականացրած չէր լինի»:

Բանախոսը նաև նշեց, որ «ԷԼԱՐԴ»-ը դաշտային ուսումնասիրություններ չի իրականացրել, այլ՝ փաստաթղթային: Հարցին՝ այդ դեպքում որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ հանքի շահագործումն անվտանգ է, եթե ընկերությունը պարզապես ուսումասիրել է փաստաթղթեր և կայացրել եզրակացություն, Իվանյանն ասաց. ««ԷԼԱՐԴ»-ն ուսումնասիրել է դաշտում առկա բոլոր հետազոտությունները և համեմատել դրանք միմյանց հետ. դա կոչվում է փաստաթղթաբանական փորձաքննություն: Ուսումնասիրել է ոչ միայն «Լիդիան»-ի կողմից ներկայացված հետազոտությունները, այլև մյուս կառույցների՝ գիտական, պետական մարմինների կողմից հետազոտությունները, ՀԿ-ների, մասնագիտական, բնապահպանական միջազգային կազմակարպությունների ուսումնասիրությունները: Դա, ըստ էության, փորձաքննություն է և սոսկ փաստաթղթերի ուսումնասիրություն չէ»:

Հարցին, թե այդ աշխատանքի համար արժե՞ր 400 հազար դոլար վճարել «ԷԼԱՐԴ»-ին, Իվանյանն ասաց. «Վարույթն իրականացնող մամինը բնապահպանության նախարարության հետ խորհրդատվություն է իրականացրել նաև տվյալ ոլորտի համաշխարհային մասշտաբի փորձագետների հետ, և այդ գները միջազգայնորեն ճանաչված գներ են»: