ՖԻԴԵ-ն Մարիա Գևորգյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հայտարարություն է տարածել Մարիա Գևորգյանի Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանի վերաբերյալ։ Նշվում է, որ ՖԻԴԵ-ն սկսել է գործի քննությունը և կպատժի իրավիճակի բոլոր մեղավորներին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին ներկայիս Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկել է «Sivas Buruciye International Open Chess Tournament-A»-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Մարիա Գևորգյանը: Մեր մարզուհուն, սակայն, բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել՝ հրաժարվելով մասնակցությունից։ Ըստ Էրօղլուի՝ ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պետք է մասնակցեր մրցաշարին։ Արդյունքում հայ շախմատիստուհին այլևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցության գումարը պիտի հոգար հրավիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարվել է: ![]() |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18

