Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկեց ոչ-ոքիով

250
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 15:15
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկեց ոչ-ոքիով

Օգոստոսի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացավ «Ղազախստանի նախագահի գավաթ» անունը կրող միջազգային 12-րդ մրցաշարի առաջին տուրի հանդիպումը՝ Ղազախստանի Մ-17-2 հավաքականի և Հայաստանի Մ-17 ընտրանու միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Յուրի Քոլոզյանը:

Գոլերը՝ Յուրի Քոլոզյան, 16՝0:1, Կուդայբերդի Նարկուլով, 41՝1:1, Ալիշեր Ռախիմժանով, 75՝ 2:1, Արթուր Սերոբյան, 90+2՝ 2:2