«Ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ»․ Մխիթար Հայրապետյան
![]() «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ. ի դեպ, վերջին անգամ մեր հարևաններն ինձ նման «պատվի» էին արժանացրել ամիսներ առաջ, երբ հայտարարել էի, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի առջև դրվել էին մի քանի անընդունելի նախապայմաններ։ Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ իրենք որևէ առնչություն չունեն ստեղծված իրավիճակի հետ, թուրքական կողմն էլ պնդում է, թե մեր շախմատիստուհուն իրենց կողմից պաշտոնական հրավեր չի ուղարկվել։ Ինչևէ, այժմ սպասում ենք ՖԻԴԵ-ի արձագանքին։ Հույս ունենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ համակողմանի ուսումնասիրության արդյունքում հայտնի կդառնա, թե ովքեր են իրականում մեղավոր մեր շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարին չմասնակցելու համար»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
