Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այն, ինչ զգացել եմ ազգային հավաքականը մարզելիս, չի համեմատվի ոչնչի հետ»․ Վարդան Մինասյան

264
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 22:40
«Այն, ինչ զգացել եմ ազգային հավաքականը մարզելիս, չի համեմատվի ոչնչի հետ»․ Վարդան Մինասյան

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ «Դյուդելանժ»-ի հետ առաջին հանդիպումից (2:1) հետո «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ամփոփել է իր թիմի խաղը․ «Դժվար հանդիպում ստացվեց և՛ մեզ համար, և՛ մրցակցի համար։ Խաղի սցենարն այնպիսին էր, որ կարող էին հաղթել և՛ նրանք, և՛ մենք։ Այսօր ինձ գոհացրեց թիմի բնավորությունը, որը ցույց տվեցինք հանդիպման վերջնամասում։ «Դյուդելանժ»-ը Եվրոպա լիգայի խաղարկությունում մեր ամենաբարդ մրցակիցն է։ Կարող եմ համեմատել «Սաբուրթալո»-ի հետ։ Արդեն ասել եմ, որ այս թիմերը խաղաոճերով նման են, բայց «Դյուդելանժ»-ի մոտ թիմային խաղն ավելի բարձր մակարդակի վրա է։ «Սաբուրթալո»-ում կային ուժեղ ֆուտբոլիստներ, իսկ «Դյուդելանժ»-ում թիմային խաղն ավելի լավն է։ Այսպիսի թիմերի դեմ ավելի բարդ է խաղալ։ Այս թիմն ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել։ Նրանց մոտ խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է»

Վերջում, սակայն, Վարդան Մինասյանը նշել է, որ այս հաղթանակից էմոցիաները չի կարող համեմատել ազգային հավաքականի հետ խաղերի էմոցիաների հետ․ «Այն, ինչ ապրել և զգացել եմ ազգային հավաքականը մարզելիս, չի համեմատվի ոչնչի հետ։ Ես նմանատիպ էմոցիաներ և ապրումներ չեմ զգացել ու չգիտեմ՝ երբևէ կզգամ, թե՞ ոչ։ Ազգային հավաքականն այլ մակարդակ է։ Ես այն ոչ մի բանի հետ չեմ համեմատի, այն այլ հարթության վրա է»։