Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևանում սամբոյի միջազգային մրցաշար կանցկացվի

241
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 18:05
Երևանում սամբոյի միջազգային մրցաշար կանցկացվի

Սեպտեմբերի 2-ին Երևանում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոնի (նախկին ՄԻԿԱ) դահլիճում կայանալու է Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար։ Նշենք, որ ստուգատեսին մասնակցելու են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Հունաստանից: