«Ալաշկերտ»-ը բոսնիացի ֆուտբոլիստ է ձեռք բերել
287
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 11:35
![]() «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ: 2015-2018 թվականներին 26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր առաջնության մեկնարկն Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտու»-ի կազմում ՝ դառնալով 5 գոլի հեղինակ: «Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտ»-ի դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ՝ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտ»-ը միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- նշել է նորեկը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
