Աղջիկը 17 տարի ապրել է՝ իր երկվորյակին կրելով իր մեջ
![]() Գրեթե 2 տասնամյակ Հնդկաստանի երիտասարդ բնակչուհին ապրել է՝ որովայնում ձևավորված պարկի մեջ կրելով իր երվորյակին: Վերջինն ունեցել է մազեր, ատամներ, անգամ՝ ողնաշար: Եվ առավել զարմանալին այն է, որ աղջիկն այդ մասին չի էլ կասկածել: Բժշկության մեջ այս վիճակը հայտնի է որպես արգանդային պտուղ պտղի մեջ: Համարվում է, որ այն տեղի է ունենում երվորյակերի միաբջիջ հղիության վաղ փուլում: Այս փուլում երկու պտուղներն էլ ունենում են ընդհանուր ընկերք և նրանից մեկը «փաթաթվում է» մյուսի շուրջը: Արդյունքում «շրջափակման մեջ հայտնված» պտուղը դառնում է մակաբույծ, չեն զարգանում նրա ուղեղը, նյարդային համակարգը, նա ունակ է գոյատևել միայն կենսունակ երկվորյակի հաշվին: Սովորաբար նման երևույթն ավարտվում է հղի կնոջ վիժումով, քանի որ «հիմնական» էմբրիոնը չի կարողանում բավականաչափ սնունդ ստանալ: Եթե, այնուամենայնիվ, երեխան լույս աշխարհ է գալիս, ապա մակաբույծ պտուղը հայտնաբերվում է վաղ մանկության շրջանում: Ավելի վաղ բժշկությանը հայտնի է եղել միայն 7 նմանատիպ դեպք, երբ չափահաս մարդն ապրել է չծնված երկվորյակի հետ: Նրանք բոլորն էլ տղամարդիկ են եղել: 17-ամյա հնդկուհու մոտ առաջին անգամ ծնողները մոտ 5 տարի առաջ են խնդիրներ նկատել: Նրա որովայնի վրա պնդացած ելուստ է եղել, որը տարիների ընթացքում մեծացել ու ցավեր է պատճառել: Երբ 17 տարեկանում աղջիկը դիմել է բժիշկների, նա արդեն չի կարողացել նորմալ սնվել: Ուռուցքի շերտագրումը պարզել է, որ բժիշկները բախվել են եզակի երևույթի՝ պտուղ պտղի մեջ: Վիրահատության արդյունքում մակաբույծ պտուղը հեռացվել է, որը ամենամեծն է եղել բժշկության մեջ մինչ օրս նկարագրված մակաբույծ պտուղներից: Այդ դեպքից արդեն 2 տարի է անցել, աղջիկն իրեն լավ է զգում: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել վերջնականապես մաքրել աղջկա օրգանիզմը մակաբույծից, ուստի կա ոչ մեծ վտանգ, որ այն կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դա կանխելու նպատակով աղջիկն ամեն տարի անցնում է համապատասխան ստուգումներ: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
