Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են աշխարհի առաջնությանը մեկնող հայ մարմնամարզիկների անունները

232
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 15:20
Հայտնի են աշխարհի առաջնությանը մեկնող հայ մարմնամարզիկների անունները

Հոկտեմբերի 4-ից 13-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայանալու է մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Ստուգատեսին Հայաստանը կներկայանա երեք մարմնամարզիկ և մեկ մարմնամարզուհի։

Արթուր Դավթյանը հանդես կգա բազմամարտում և առանձին գործիքների վրա, Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերի վրա վարժություններում, իսկ Արթուր Թովմասյանը՝ օղակների վրա վարժություններում։

Հայաստանի դրոշի ներքո հանդես կգա նաև մարմնամարզուհի՝ ԱՄՆ-ից, որի մարզիչը կլինի Ռիոյի օլիմպիական խաղերին Հայաստանի ներկայացուցիչ մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը։