«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել
262
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 00:15
![]() «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել ռուսաստանաբնակ հայազգի կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանի հետ: 20-ամյա բարձրահասակ ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի սան է, նախորդ տարիներին հաջողությամբ հանդես էր գալիս ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում (50 խաղ, 6 գոլ): 2019-ի մայիսին Ալոյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն չի կարողացել միանալ Մ-21 թիմին՝ Ռուսաստանում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով: «Ուրախ եմ, որ համալրել եմ «Ալաշկերտ»-ի կազմը: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ամեն ինչ կանեմ՝ իմ նոր թիմին օգուտ տալու համար»,- նշել է թիմի նորեկը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
