Համահայկական 7-րդ խաղերը հայտարարվեցին փակված
Րոպեներ առաջ Երևանի Ազատության հրապարակում մարվեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի կրակը։ Տեղի ունեցավ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Խաղերին մասնակցեցին պատվիրակություններ 35 երկրի 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզիկների թիվը մոտ 5300 էր։ Ամենաշատ մեդալներ նվաճեց Երևանի թիմը՝ 143 մեդալ, որից 59-ը՝ ոսկե: Ստեփանակերտի թիմը մեդալների հաշվարկով 5-րդ տեղում է: Արցախի մարզիկները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 15 բրոնզե մեդալ: Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի կազմակերպչական գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևատրվեց Համաշխարհային կոմիտեի Պատվո նշան շքանշանով: Փակման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնապես խաղերը փակված հայտարարեց։ Մինչ այդ նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ հանձնեց: • «Համահայկական 7-րդ խաղերի լավագույն քաղաք»՝ Հայաստանի Էջմիածին և Ավստրալիայի Սիդնեյ քաղաքներ։ |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00