Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Մագնուս Կարլսենը զիջել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

426
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 13:05
Մագնուս Կարլսենը զիջել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԱՄՆ-ում ավարտված «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ Սենթ Լուիսի մրցաշարից հետո, որի հաղթող դարձավ Լևոն Արոնյանը, աշխարհի ամենաուժեղ շախմատիստ Մագնուս Կարլսենը զիջել է դիրքերը։ Զգալի վերադասավորումներ են եղել արագ և կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակներում: Աշխարհի չեմպիոն Մագոնուս Կարլսենը, ով մինչ այս մրցաշարը գլխավորում թե՛ դասական, թե՛ արագ, թե՛ կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակները, այլևս առաջատարը չէ արագ և կայծակնային շախմատում: Արագ շախմատի ընթացիկ վարկանշով առաջին հորիզոնականում Մաքսիմ Վաշյե Լագրավն, իսկ կայծակնայինում՝ Հիկարու Նակամուրան: