Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.

Գևորգյանը, Անդրեասյանը և Ավագյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

143
Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 23:50
Գևորգյանը, Անդրեասյանը և Ավագյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատոճային ըմբիշները։

57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության հասավ չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2։12 հաշվով զիջեց ճապոնացի Տոշիյա Աբեին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 4։10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին: Քանի որ ռուս ըմբիշը հասավ եզրափակիչ՝ Թևանյանը հնարավորություն ունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթեց չնացի Ջուն Ժաոյին: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը լիտվացի Պյոտրս Գոլուբևսն էր, որի նկատմամբ Անդրեասյանն առավելության հասավ 15։4 հաշով։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն Իրանը ներկայացնող Մոհամադսադեղ Ֆիրոզուպրբանդեպին էր, որին Անդրիասյանը պարտվեց 1։6 հաշվով:

Իրանցի ըմբիշը նույնպես պարտվեց, և Անդրիասյանը զրկվեց բրնոզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարն սկսեց որակավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակչում նա 5։2 հաշվով հաղթեց ղազախ Տելիկ Կաբկենովին: ¼ եզրափակչում 6։4 հաշվով առավելության հասավ բուլղարցի Օկտայ Հասանի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում հայ ըմբիշը լարված պայքարում 2։3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Ախմադ Տաշուխաջիևին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։