Մի շարք ակումբներ տուգանվել են, գրանցվել են տեխնիկական պարտություններ
![]() Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Օգոստոսի 2-ին «Շիրակ»-«Ուրարտու» խաղին «Ուրարտու» թիմի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, մրցակցին հայհոյելու համար հեռացման համար, որակազրկվել է 2 խաղով, ՖԱ «Ուրարտու» ՄՀԿ ակումբը տուգանվել 250000 ՀՀ դրամով։ Օգոստոսի 6-ին «Մասիս»-«Դիլիջան ՖԱ» խաղը չի կայացել՝ թիմերի անպատրաստ լինելու պատճառով։ «Մասիս» թիմին՝ որպես դաշտի տեր, խաղի կազմակերպման պարտականությունները չկատարելու, հայտավորված «ՖԱ Աչաջուր ՀԿ»-ի «Մակարավանք» թիմի ՀՀ ֆուտբոլի 2019-2020 առաջին խմբի առաջնությանը հետագա մասնակցությունը դադարեցնելու համար «Մակարավանք» թիմը հանվել է Առաջին խմբի և Գավաթի խաղարկության «ՖԱ Երևան»-ի «Երևան-2» թիմի ՀՀ ֆուտբոլի 2019-2020 առաջին խմբի առաջնության հետագա մասնակցությունը դադարեցնելու համար «Երևան-2» թիմը հանվել է Առաջին խմբի առաջնությունից, «ՖԱ Երևան»-ը տուգանվել է 200000 ՀՀ դրամ։ «Գանձասար-կապան ՖԱ»-ի «Գանձասար-Կապան-2» թիմի ՀՀ ֆուտբոլի 2019-2020 առաջին խմբի առաջնության հետագա մասնակցությունից դադարեցնելու համար «Գանձասար-Կապան-2» թիմը հանվել է Առաջին խմբի առաջնությունից, «Գանձասար-Կապան ՖԱ»-ն տուգանվել է 200000 ՀՀ դրամով։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
