«Փյունիկ»-ն «Արարատ»-ին է «վերադարձրել» 2008-ի չեմպիոնությունը
![]() «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ընթացքում նրանց է հանձնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008 թվականի գավաթի կրկնօրինակը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008թ. մրցաշրջանը մեծ աղմուկ էր բարձրացրել: Շատերի կարծիքով հակասական մրցավարությունը թույլ չտվեց բացահայտել չեմպիոնին՝ արդար խաղի կանոնների համաձայն: 11 տարի անց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս սիմվոլիկ քայլով ցանկացավ ինչ-որ չափով վերականգնել արդարությունը, քանի որ «Արարատ»-ը ոչ պակաս, քան «Փյունիկ»-ը, արժանի էր չեմպիոնությանը: «Բոլորս հիշում ենք 2008 թվականը: Ես նույնպես հայկական ֆուտբոլի, հատկապես «Արարատ»-ի մեծ երկրպագու եմ: Մենք հիշում ենք, որ 2008 թ. ցավոք չեմպիոնը որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ անդրկուլիսյան ինտրիգների արդյունքում: Եզրափակիչ խաղում սարսափելի մրցավարությունը թույլ չտվեց ի հայտ բերելու իրական չեմպիոնին: Մենք, «Փյունիկ» ՖԱ-ի անունից ցանկանում ենք մի քայլ անել, որովհետև ես կարծում եմ, որ 2008թ. 2 թիմերն էլ, թե՛ «Փյունիկ»-ը, թե՛ «Արարատ»-ն արժանի էին չեմպիոնության: Շատ լավ, ուժեղ թիմեր էին և, ցավոք, տեղի ունեցածը թույլ չտվեց պարզել իրական չեմպիոնին: Ես կարծում եմ, որ «Արարատ»-ը, «Փյունիկ»-ից ոչ պակաս, արժանի էր չեմպիոնի կոչմանը: Հասկանալի է, որ հիմա մենք չենք կարող շտկել կատարվածը, բայց մեր կողմից ցանկանում ենք անել այս քայլը, որպեսզի ցույց տանք, որ մենք արդար խաղի ջատագովներ ենք: Հուսով եմ, որ նման բաներ ապագայում չեն լինի և հայկական ֆուտբոլն իրոք կդառնա այնպիսի մարզական միջոցառում, որտեղ բոլոր հարցերը կլուծվեն խաղադաշտում: Մեր կողմից ցանկանում եմ շնորհել ձեզ այս գավաթը: 2008թ. գավաթի կրկնօրինակը: Մեզ հաջողվեց գտնել գավաթը պատրաստողներին: Ես ձեզ եմ այն տալիս և հուսով եմ, որ «Արարատ»-ը կծաղկի և մենք կհանդիպենք խաղադաշտում և կլինեն հետաքրքիր խաղեր» - նշել է Սողոմոնյանը: «Սա արդարության ժեստ է և արդարությունը պետք է իշխի նաև առաջնությունում: Շատ զգացված եմ: Սա արդարության գավաթն է», - նշել է «Արարատ» ՖԱ-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշը: «Տեղի ունեցածը շատ կարևոր է հայ ազգի համար, որովհետև հայ ազգը միշտ ապրել է անարդարության մեջ» - հավելել է «Արարատ» ՖԱ-ի նախագահ Հրաչ Կապրիելյանը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
