Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ին և «Sinquefield Cup»-ին

315
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 17:40
Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ին և «Sinquefield Cup»-ին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի հերթական փուլին, որը տեղի կունենա օգոստոսի 10-ից14-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:
Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շախրիյար Մամեդյարովը, Ռիչարդ Ռապպորտը, Յու Յանգին և Դոմինգես Պերես Լենիերը:
«Grand Chess Tour»-ի ավարտից հետո Արոնյանը օգոստոսի 16-ից 30-ը Սենթ Լուիսիում կմասնակցի «Sinquefield Cup»-ի խաղարկությանը, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շախրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան: