Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Նորայր Հախոյանը Թբիլիսիի մրցաշարի եզրափակչում է

238
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 14:10
Նորայր Հախոյանը Թբիլիսիի մրցաշարի եզրափակչում է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը: 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանը դուրս է եկել եզրափակիչ։ Նա ոսկե մեդալի համար կպայքարի իրանցի ըմբիշի հետ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Ռուդիկ Մկրտչյանը, ով պարտվել է հենց Նորայր Հախոյանին: Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը: Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով: