Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Առաջին քայլն արված է»․ Աննա Թադևոսյան

366
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 00:50
«Առաջին քայլն արված է»․ Աննա Թադևոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Կայացավ կանանց չեմպիոնների լիգայի առաջին տուրը: Մեր աղջիկները պարտվեցին 0:8 հաշվով, բայց ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստուհիներին, մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը։ Մերոնք խաղում էին աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, որի կազմում հանդես են գալիս աշխարհի փոխչեմպիոններ, մերոնք պայքարեցին մինչև վերջ: Առաջին քայլն արված է: Ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և մեծ հաղթանակները դեռ առջևում ենք: Բրավո, աղջիկներ»: