Ադրբեջանական «Քարաբախ»-ը դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանի դրոշի պատճառով
353
Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 12:20
![]() Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ադրբեջանական «Քարաբախ» ակումբը հյուրընկալվում էր Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Հանդիպումն ավարտվեց ադրբեջանական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով, բայց խաղից հետո ադրբեջանական ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ սադրանքի են ենթարկվել հայերի կողմից, ովքեր մարզադաշտ են եկել Հայաստանի դրոշներով: «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի խոսքով ակումբն արդեն դիմել է ՈւԵՖԱ-ին․ «Մենք տեղյակ ենք այդ դրոշի մասին: Արդեն այդ հարցով դիմել ենք ՈւԵՖԱ-ին: Եթե դա լիներ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի դրոշը, այն կհեռացվեր մարզադաշտից: Բայց քանի որ Հայաստանն անկախ պետություն է, մենք ոչինչ անելու իրավունք չունենք»,- նշել է Իբրահիմովը: ![]() |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18

