Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Համահայկական 7-րդ խաղերը հայտարարվեցին բացված

315
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 23:15
Համահայկական 7-րդ խաղերը հայտարարվեցին բացված

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստան - Սփյուռք - Արցախ եռամիասնությունը խորհրդանշող ջահը վառվեց 3 ջահից։ Մուսալեռից և Արևմտյան Հայաստանի բերված ջահը վառեց Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը, Խոր Վիրապից բերված ջահը՝ օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, իսկ Արցախի Տիգրանակերտից բերված ջահը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։