Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հովհաննիսյանը և Միքայելյանը հաղթանակներով են մեկնարկել Ռիգայի մրցաշարում

258
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 16:00
Հովհաննիսյանը և Միքայելյանը հաղթանակներով են մեկնարկել Ռիգայի մրցաշարում

Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Հովհաննիսյանը հանդիսանում է այս մրցաշարի գործող չեմպիոնը:
Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ հաղթանակներ տոնեցին: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: