Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ՀՖՖ-ն «Մակարավանք»-ի շուրջ հայտարարություն է տարածել

617
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 15:25
ՀՖՖ-ն «Մակարավանք»-ի շուրջ հայտարարություն է տարածել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․ ««ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ՀՖՖ-ին նամակ է հղել, որով հրաժարվել է մասնակցել Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը: ՀՖՖ-ն բավարարել է դիմումը և «ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ներկայացնող «Մակարավանք» թիմին հեռացրել խաղացանկից: Ուստի չեղյալ են հայտարարվել «Մակարավանքի» մասնակցությամբ նշանակված խաղերը, նույն թվում՝ օգոստոսի 6-ին նախատեսված «Փյունիկ-2»-«Մակարավանք» հանդիպումը»: