Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Ո՞վ ա ասել, որ մենք հույներից քիչ ֆուտբոլային ենք»․ Լևոն Պաչաջյան

250
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 17:15
«Ո՞վ ա ասել, որ մենք հույներից քիչ ֆուտբոլային ենք»․ Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայկական ֆուտբոլի առաջ նպատակ դրեց։ Շատերը մտածում են, որ չէ՛ Հայաստանի հավաքականը չի կարող մեդալակիր դառնալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում, բայց ո՞վ ա ասել, որ մենք հույներից քիչ ֆուտբոլային ենք։ Ո՞վ ա ասել, որ Հ. Կորեան կարող ա, իսկ մենք ոչ։ Ռուսնե՞րը, թուրքե՞րը․․․ Նայեք պատմությանը… Տարբեր ավելի համեստ ֆուտբոլային երկրներ են դրան հասել։ Պետության աջակցությամբ և մեր ֆուտբոլային աշխարհի մարդկանց գրագետ քայլերով շատ էլ հնարավոր ա։ Էս տարվա թե՛ ակումբային թիմերի, թե՛ հավաքականի խաղերը վկա»։