Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայ մրցավարները կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումներ կսպասարկեն

255
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 14:40
Հայ մրցավարները կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումներ կսպասարկեն

Օգոստոսի 7-ից 13-ը Բոսնիայում և Հերցեգովինայում կկայանա կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 1-ին խմբի մրցաշարը՝ «ԱՍԱ Թել Ավիվ» (Իսրայել), «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Դրագոն» (Հյուսիսային Մակեդոնիա) թիմերի մասնակցությամբ:

Մրցաշարի մրցավարների թվում են Հայաստանը ներկայացնող Արաքսյա Սարիբեկյանը՝ որպես մրցավար, և Լիանա Գրիգորյանը՝ որպես մրցավարի օգնական: