Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Պատանի շախմատիստներն ընթանում են Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

231
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 13:50
Պատանի շախմատիստներն ընթանում են Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

Սլովակիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեկ տեղի ունեցավ մրցաշարի 4-րդ տուրը:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում Արամ Հակոբյանը տոնեց 4-րդ հաղթանակը և Նորվեգիան ներկայացնող Կաասեն Տոր Ֆրեդրիկի հետ միասին գլխավորում է աղյուսակը: Այսօր առաջատարները կմրցեն միմյանց դեմ:

Մինչև 16 տարեկանների ենթախմբում աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են 3 շախմատիստ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Սարգսյանը, Արմեն Բարսեղյանը և Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ստեֆան Պողոսյանը:

Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարի 4 առաջատարների թվում է 4 միավոր վաստակած կապանցի պատանի շախմատիստ Ալեքս Սահակյանը:

Մինչև 12 տարեկանների մրցաշարային աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստ: Առաջատարների խմբում է Ռոբերտ Փիլիպոսյանը:

Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում Աստղիկ Հակոբյանը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատարին: