Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Լոկոմոտիվ»-ը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել

246
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 23:30
«Լոկոմոտիվ»-ը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել

Երևանի «Լոկոմոտիվ»-ը նորեկներ ունի։ Թիմը պայմանագիր է կնքել ուկրաինացի 27-ամյա հարձակվող Ալեքսեյ Բոյկոյի հետ։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «ՖԱ Միր»-ը։ Պայմանագրի ժամկետն է 2 տարի։

Ակումբը պայմանագիր է կնքել նաև ուկրաինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան 22-ամյա Իգոր Բիկովսկիի հետ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ուկրաինայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Մարիուպոլ»-ը։ Պայմանագրի ժամկետն է 2 տարի։

«Լոկոմոտիվ»-ը պայմանագիր է կնքել նաև ուկրաինացի 30-ամյա հենակետային կիսապաշտպան Իլյա Խոդուլիայի հետ։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ուկրաինական «Պոլիսիա»-ն։ Պայմանագրի ժամկետն է 2 տարի։