Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել «Կավալա օփեն»-ում

287
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 18:35
Հայ շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել «Կավալա օփեն»-ում

Հունաստանում երեկ մեկնարկեց ավանդական «Կավալա օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 20 երկրների 110 շախմատիստ:

Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Երեկ կայացած առաջին տուրում մեր բոլոր ներկայացուցիչները հաղթանակներ տոնեցին: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: