Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հակոբյանը և Պետրոսյանը մեկնարկեցին հաղթանակներով

271
Շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ., 15:55
Հակոբյանը և Պետրոսյանը մեկնարկեցին հաղթանակներով

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկեց «Աբու Դաբի Մասթերս» հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 151 շախմատիստ: Մասնակիցների թվում են 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումները: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի oլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը և գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուէլ Պետրոսյանը: Մեկնարկային տուրում Վլադիմիր Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն կրեց: